Ֆրանսիայում քննադատել են Ուկրաինայում բռնի մոբիլիզացիան
Միջազգային

Ֆրանսիական կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանը X-ում խստորեն քննադատել է Ուկրաինայում բռնի մոբիլիզացիան:
Նա նշել է, որ երիտասարդ ուկրաինացիներին, որոնք երբեմն հազիվ 18 տարեկան են, բռնում են փողոցում, որպեսզի ուղարկեն ռազմաճակատ։
«Սա այն ժողովրդավարությունն է, որին աջակցում է Արևմուտքը։ Եկել է աչքերը բացելու ժամանակը», - նշվում է գրառման մեջ։