ԱՄՆ հիվանդանոցներում կարող են օրգաններ վերցնել հիվանդներից․ NYT
Միջազգային

ԱՄՆ-ում աճել է դոնոր դառնալու համաձայնություն տված հիվանդներից օրգաններ վերցնելու դեպքերի թիվը, գրում է The New York Times-ը։
Ինչպես նշում են հրապարակման հեղինակները, հիվանդները բախվում են օրգաններ վերցնելու վաղաժամ կամ անհաջող փորձերի։ Եթե հարազատները համաձայն են, բժիշկները հիվանդին անջատում են կյանքի ապահովման համակարգերից և սպասում են սրտի կանգին մեկ-երկու ժամ, որից հետո սկսում են օրգաններ վերցնել։ Սակայն որոշ հիվանդներ սկսում են կյանքի նշաններ ցույց տալ, երբ հայտնվում են վիրահատարանում։
«Նման պատմություններ են հայտնվում այն ժամանակ, երբ փոխպատվաստման համակարգը ավելի ու ավելի է դիմում արյան շրջանառության կանգից հետո դոնորության նպատակով օրգաններ վերցնելու։ Անցյալ տարի այն կազմել է դոնորական բոլոր օրգանների մեկ երրորդը՝ մոտ 20 000, ինչը երեք անգամ ավելի է, քան հինգ տարի առաջ», - ասվում է հրապարակման մեջ։