Գազ չի լինի հուլիսի 22-ին․ հասցեներ
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի, Չարենցի, Գեղամա, Լճափնյա փողոցների, Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա
Հետևեք մեզ՝ այստեղ