Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո
Սպորտ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը իր սոցցանցերի էջում գրառում է կատարել կատալոնական ակումբի լեգենդար 10 համարի մարզաշապիկը ստանալու կապակցությամբ։
«Իմ համարը։ Իմ պատմությունը։ Իմ ճանապարհորդությունը x10»,- լուսանկարներին կից գրել է Յամալը։
Հիշեցնենք, որ 10 համարի մարզաշապիկը ստանալու հետ մեկտեղ Յամալը կատալոնացիների հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2031 թվականի ամառը։