Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումը
Տնտեսություն

Չինաստանը բացահայտել և կասեցրել է արտասահմանյան հետախուզական ծառայության կողմից կազմակերպված արտահանման վերահսկողության ենթակա հազվագյուտ մետաղների անօրինական արտահանման ալիք: Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը հայտարարել է Պետական անվտանգության նախարարությունը։
«Հազվագյուտ մետաղների հետ կապված արտադրանքն ունի կրկնակի նշանակության հատկություններ և ազգային ռազմավարական ռեսուրսներ է։ Ազգային անվտանգությունն ու շահերն ավելի լավ պաշտպանելու համար Չինաստանը լիովին ուսումնասիրել և ընդունել է միջազգային փորձը և օրենքին համապատասխան իրականացրել է հազվագյուտ մետաղների հետ կապված արտադրանքի արտահանման վերահսկողություն»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։