Առանց կոֆեինի սուրճը կարող է վտանգավոր լինել առողջության համար
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առանց կոֆեինի սուրճի արտադրության ընթացքում կիրառվող քիմիական նյութերը կարող են վնաս հասցնել առողջությանը։ Այդ մասին նախազգուշացրել է էնդոկրինոլոգ Ալեսիա Ռոենելտը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։
Բժիշկը նշել է, որ հատկապես վտանգավոր է մետիլենխլորիդը, որն օգտագործվում է կոֆեինը հատիկներից հեռացնելու համար։ Այն կարող է բարձրացնել լյարդի, թոքերի, կրծքագեղձի, ուղեղի և արյան քաղցկեղի ռիսկը։
Մյուս լուծիչը՝ էթիլացետատը, համեմատաբար անվտանգ է, սակայն միայն սահմանափակ քանակությամբ։ Նրա բարձր դեղաչափերը կարող են գրգռել մարսողական համակարգը և ճնշել նյարդային գործունեությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ