«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։
«Առանց իմ բարդ տեքստերի ու խառը հույզերի՝ մտքումս, Սրտումս ու հոգումս միայն մի բան է. հստակ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ՝ ԱՍՏԾՈւՆ, որ ԿՅԱՆՔ Է ինձ տվել՝ ամեն օր ապրելու, փոխվելու, մի բանով օգտակար լինելու, իրեն ՓԱՌՔ ՏԱԼՈւ մի համեստ կյանք: Որ իր ստեղծած գեղեցկագույն աշխարհն ընկալելու շնորհ է տվել, որ լավ մարդկանց հանդիպելու բախտ է տվել, որ աննախանձ սիրտ է տվել ու աննահանջ կամք:
43- ում զրոյից հաստատ չեն սկսում, էշություն է
զրոյից առհասարակ չեն սկսում, մարդը ծնված օրվանից իր ՀՈԳՈՎ մի աշխարհ է, ի՞նչ զրո...
Ամբողջ 43- ում սկսում եմ զուտ մի նոր էջ՝ իմ հաստափոր կյանքի գրքին ավելացնելով մի խտացաված տողաՏԱՐԻ՜... որը չի ավարտվի...քանի կա Աստծո օրհնությունը, մարդու ընտրությունը ու ծովասիրուս հավերժությունը:
Հ.Գ. էս հուլիսի 18- ը ինչ լավ թիվ էր, ու ինչ լավ է ամեն դեպքում, որ Մամաս ինձ լույս աշխարհ բերեց)), թե չէ...
գոնե մի անգամ արժի ծնվել
ու չէ
բեռ չի
Սեր է
անգամ՝ կնճռոտ ճակատագրով»,- գրել է Նազենին
Հետևեք մեզ՝ այստեղ