Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. Զելենսկի
Քաղաքականություն

ԱՄՆ երկու նախագահների միջև հիմնական տարբերությունը նրանց մոտեցումն է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Այս մասին, rbc.ua-ի փոխանցմամբ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ արդեն պարզ է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ի վիճակի չէր դադարեցնել ռազմական գործողությունները։
«Ամենակարևորն այն է, որ ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել։ Ես շնորհակալ եմ Ամերիկային այս պատերազմի ընթացքում ցուցաբերած ամբողջ օգնության համար։ Ամերիկան աջակցեց մեզ, և ես միշտ ասել եմ, որ մենք շնորհակալ ենք Սպիտակ տանը, շնորհակալ ենք երկկուսակցական աջակցության համար: Բայց նախագահ Բայդենը ի վիճակի չէր վերջ դնել այս պատերազմին։ Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը կկարողանա դա անել։ Կարծում եմ՝ սա կլինի գլխավոր տարբերությունը», - բացատրել է Ուկրաինայի ղեկավարը։