Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետո
Տեսանյութեր
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Ավստրիական Ալպերում Լայպցիգից տասը շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել Լանդեկ շրջանում, երբ Գերմանիայից եկած ընտանիքը լեռնագնացությամբ էր զբաղվում Տիրոլի լեռներում։ Այս մասին գրում է Bild-ը:
Երեխայի մայրը՝ 23-ամյա կինը, փորձում էր բացել արոտավայր տանող դարպասը, երբ երեխայի մանկասայլակը հանկարծակի գլորվել է՝ լանջից իջնելով։ Այն մի քանի անգամ գլորվել է, երեխան ընկել է։ Նորածինը հայտնաբերվել է լեռան ստորոտում՝ 1,700 մետր բարձրության վրա գտնվող լեռնային մարգագետնում։ Նա ծանր վիրավոր է, բայց ողջ է։
Լեռնային փրկարարները եղել են մոտակայքում։ Նրանք տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և երեխային մոր հետ տեղափոխել հիվանդանոց։ Երեխան նախ զննվել է շրջանային կլինիկայում, ապա ուղղաթիռով տեղափոխվել Ինսբրուկի համալսարանական հիվանդանոց։ Այնտեղ բժիշկները հայտնել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։
«Հաշվի առնելով միջադեպի լրջությունը՝ երեխան աներևակայելիորեն բախտավոր է», - ասել է կլինիկայի խոսնակ Յոհաննես Շվամբերգերը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram