Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել
Սպորտ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լոնդոնում ձախ ուսի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին Instagram-ի իր էջում գրառում է կատարել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վերջինիս հաղորդմամբ՝ 22-ամյա խաղացողի ապաքինման համար կպահանջվի շուրջ երեք ամիս։ Բելինգհեմի վերադարձը խաղադաշտ ակնկալվում է 2025 թվականի հոկտեմբերի վերջին։
Հիշեցնենք, որ «Ռեալի» կիսապաշտպանը ուսի հետ կապված խնդիրներ ուներ դեռևս 2023 թվականի նոյեմբերից։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram