Լավ լուր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների համար․ կառավարությունը նոր որոշում է ընդունել
Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբեր ամսվա համար բյուջեից հատկացվելու է 646 787 500 դրամ։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի անվտանգ կազմակերպումից:
Համաձայն COVID 19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի (ՀՀ Պարետի ցուցում՝ կազմակերպություներում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարարվոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ)՝ ուսումնական հաստատություններին անհրաժեշտ է ապահովել շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև, եռաշերտ բժշկական դիմակներով:
Նախագծով նախատեսվում է նշյալ պարագաներով ապահովել ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցներին, այնպես էլ՝ նախարարության ենթակայության Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններին, արտադպրոցական կազմակերպություններին և մարզադպրոցներին:
Նախագծով նախատեսվում է բժշկական դիմակներով աահովել և աշակերտներին /սաներին, ուսանողներին/ և մանկավարական ու վարչական անձնակազմին /1 ամսվա հաշվարկով/: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը հետևյալ քանակներով.
– հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների աշակերտների /սաների, ուսանողների/ համար՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի չափով,
Ավելին՝ այստեղ