Իսրայելը ռմբակոծում է Սիրիան. ի՞նչ է կատարվում
Միջազգային
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական ուժերին Սուվեյդայում։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայի հետ սահմանին տեղակայել է չորս սահմանապահ վաշտ։
Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ զինված անձանց մի խումբ հարձակվել է սիրիացի զինվորների վրա Էս-Սուվեյդա նահանգում։ Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ բանակային ստորաբաժանումները «շարունակում են արձագանքել կրակի աղբյուրներին»՝ պահպանելով մարտական գործողությունների կանոնները՝ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի բանակը կշարունակի հարվածել սիրիական զորքերին, մինչև նրանք չնահանջեն վերոնշյալ տարածքից։
Բացի այդ, նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը ևս երեք վաշտ է ուղարկել Իսրայելա-սիրիական սահման՝ վախենալով Իսրայելից եկող դրուզների կողմից ցանկապատը խախտելու զանգվածային փորձից:
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram