Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Իրավունք

Կանադայի միջազգային առևտրի դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի, Վիետնամի, Հարավային Կորեայի և Չինաստանի դեմ։ Մասնավորապես նշվում է, որ այդ երկրներից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը երկրի շուկա են մտնում դեմպինգի միջոցով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Դեմպինգը մի երկրից մեկ այլ երկիր ապրանքի արտահանումն է ավելի ցածր գներով, քան առկա է երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում։
Ընդգծվում է, որ վերոհիշյալ 4 երկրից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը կարող է վնաս հասցնել տեղական արդյունաբերությանը։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։