Եթե ձեր տանն ունեք ջրի պիստոլետներ, մեղադրվում եք ահաբեկչության մեջ
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր ընկերներին ձերբակալել են այն հիմքով, իբր թե նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերել են ինչ-որ ահաբեկչության հետ կապ ունեցող իրեր։ Այդ իրերն օրինական են, որևէ կերպ չեն կարող կապ ունենալ այս անօրինական գործընթացների հետ։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են ՀՅԴ-ական երիտասարդները:
«Մենք այս իրերն օգտագործում ենք «Սթրայքբոլ» խաղի համար։ Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր տանն ունեք ջրի պիստոլետներ, հրավառության նյութեր, և դրա հետ զուգահեռ ձեր քաղաքական հայացքներն ընդդիմադիր են, մեղադրվում եք ահաբեկչության նախապատրաստման գործողությունների մեջ։
Այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութներում։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին զերծ մնալ ապօրինի, ծիծաղ առաջացնող գործընթացներից, անհապաղ բաց թողնել ձերբակալված, հայրենիքին նվիրված մեր ընկերներին»,- նշել ենք նրանք:
Հետևեք մեզ՝ այստեղ