ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և Ալիևին
Միջազգային
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության խթանման ջանքերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ։
«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին», - ասել է նա՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպման մասին հարցին։
Բրյուսը հավելել է, որ «Վաշինգտոնը հետևում է համապատասխան լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Այս պահին մենք լրացուցիչ տեղեկություններ չունենք կիսվելու»։
Պետդեպի մամուլի քարտուղարը նշել է ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը. «Ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսուն է։ Նախագահի մասնակցությամբ նախարարների կաբինետի վերջին նիստում արված դիտարկումները հստակեցրին. այս վարչակազմը հանձնառու է խաղաղությանը»։
Հետևեք մեզ՝ այստեղ