Փաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետ
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram