«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը թակեց նաև հանրակացարաններում բնակվողների դռները
Օր չկա, որ անսահման շնորհակալական ու օրհնանքի խոսքեր չհնչեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հասցեին: Շատերն անգամ անակնկալի են գալիս, քանի որ շատերն, անգամ, անձամբ չեն դիմում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, բայց փոխարենը նրանց դուռն են ծեծում հիմնադրամի կողմից օգնություն տրամադրող աշխատակիցները, հաշվի առնելով այն փաստը, որ այս օրերին բոլորն էլ ունեն նման օգնության կարիք:
Հերթական անակնկալը հաճելիորեն զարմացրել էր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի հանրակացարանի բնակիչներին: Հիմնադրամի կողմից նրանց տրամադրվեց առաջին անհրաժեշտության սնունդ և այլ պարագաներ: Օգնությունից անմասն չմնացին նաև մայրաքաղաքի Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների հանրակացարանների բնակիչները: Նրանց ևս բաժանվեցին օգնության փաթեթներ, որպեսզի աշխատանքից զրկված անձինք կարողանան հոգալ իրենց առօրյա հոգսերը: Նման օգնության տրամադրումը ոչ միայն հոգատարության, այլև երջանկության զգացում է առաջացնում դժվար կացության մեջ հայտնված անձանց մոտ, որոնք անսահման շնորհակալական խոսքեր են ուղղում Ծառուկյանների ողջ գերդաստանին: