Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարան
Քաղաքականություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարան, որպեսզի նրա համար խափանման միջոց ընտրվի ստորագրությունը չհեռանալու մասին։
«Որևէ տվյալ չի վկայում այն մասին, որ պարոն Սարգսյանը փախուստի փորձ է կատարելու, ինչ–որ անձանց վրա ազդեցություն է գործադրելու համ էլ նոր հանցանք է կատարելու։ Ընդհակառակը` նրա գործողությունները վկայում են, որ նա չի խուսափում քննությունից»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում («Մասիվի» դատարան, Գլուլիքևխվյան 20) տեղի է ունենում ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդության քննությունը։
Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Արտակ Կարապետյանը, որը նաեւ Սամվել Կարապետյանի կալանքի որոշումն է կայացրել։
Հետևեք մեզ՝ այստեղ