Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ Տուսկ
Միջազգային

Լեհաստանի իշխանությունները ուշադիր ստուգելու են Գերմանիայի կողմից փոխանցված յուրաքանչյուր անօրինական միգրանտի: Այս մասին հայտարարել է Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Lenta-ն:
«Լեհաստանը չի ընդունի նրանց, ում նկատմամբ հարյուր տոկոսանոց վստահություն չունի, կամ փաստաթղթերը թերի են և հակասական», - ընդգծել է նա։
Լեհաստանի վարչապետը նաև նշել է՝ երկիրը Գերմանիայի հետ սահմանի բոլոր անցումները ներառել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների ցանկում, ինչի կապակցությամբ դրանք ենթակա կլինեն հատուկ պահպանության: