Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
Քաղաքականություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովն այսօր իր քվեարկությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ թույլ տվեց նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։
Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 59-ը, նրանք բոլորը կողմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալամավորելու հարցը։
Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկար։
Հետևեք մեզ՝ այստեղ