Քարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող N31 ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, բախվել էր բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։
MediaHub-ը «Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե որն է եղել վթարի պատճառը:
Վերջինս նախ տեղեկացրեց, որ վթարի հետևանքով եղել են քաղաքացիներ, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել։
«Վարորդն ասաց՝ «քարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը»», - փոխանցեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ վարորդն անցել է սթափության զննություն, եղել է սթափ։ Հարուցվել է քրգործ։ Մնացածը կպարզի քննությունը:
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ