Ռուսաստան արտահանվող որ ապրանքներից Ադրբեջանը «խիստ կախվածություն» ունի. Prime
Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի ոչ էներգետիկ արտահանման հիմնական գնորդը։ Այս մասին հաղորդում է Prime-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներին։
Ինչպես նշում է գործակալությունը, արտահանման ամենամեծ ծավալը կազմել են պլաստմասսե արտադրանքը, ինչպես նաև լոլիկը և մրգերը: Սրանք այն կատեգորիաներն են, որոնք առաջատար դիրքեր են գրավել ադրբեջանական արտահանման կառուցվածքում՝ վառելիքի և էներգետիկայի ոլորտից բացի։
Բացի այդ, Ռուսաստանին է բաժին ընկնում էկզոտիկ մրգերի մատակարարման 87%-ը՝ 153,4 միլիոն դոլար արժողությամբ, պլաստմասսե արտադրանքի 64%-ը՝ 235,7 միլիոն դոլար արժողությամբ և ընկուզեղենի արտահանման 53%-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ