Վաղարշյան փողոցում վրաերթի ենթարկված 73-ամյա կինը մահացել է
Իրավունք

Երևանի Վաղարշյան փողոցում hունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններու «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին:
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։