Գվարդիոլա․ Շատ էինք գրոհում, բայց դարպասապահ Բունուն կատարեց անհավանական սեյվեր
Սպորտ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Հիլյալից» կրած 3:4 հաշվով (լրացուցիչ ժամանակում) պարտությունը ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում։
«Փլեյ-օֆֆում բոլոր հանդիպումները բարդ են։ Մենք թույլ տվեցինք նրան ազատ խաղալ, բայց ինքներս էլ ստեղծեցինք շատ գոլային պահեր եւ լավ հանդիպում անցկացրինք։ Ափսոս, որ այսպես ստացվեց։ Մենք շատ էինք գրոհում, բայց դարպասապահ Բունուն կատարեց անհավանական սեյվեր։
Թիմը լավ վիճակում է, բայց մենք հեռանում ենք։ Հիմա հանգստանալու եւ վերականգնվելու ժամանակն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Քառորդ եզրափակիչում «Ալ Հիլյալի» մրցակիցը կլինի բրազիլական «Ֆլումինենսեն», որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին»։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram