Հայերեն
ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար Իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը. Հայկ Մամիջանյան Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. Խուդոլի Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի «Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա Կոստանյան Անհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ Պետրոսյան Ձեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ «Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել Հայաստանում Թույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի 

Այսօր Զառա Արամյանի 55-ամյակն է. ինչ է պատմում նա

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զառա Արամյանը գրում է․ «Եկավ այն ժամանակը որ պետք է հաշվետվություն ներկայացնեմ իմ ապրած 55 տարիների
Մի փոքր երկար է, բայց կարդացեք, ստուգող հարցեր եմ տալու.


* Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմել ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին:
* Երեք տարեկանում խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ
* Մանկապարտեզ, դպրոց՝ ռուսական… այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ ընտանիքի ( հիմար) ցուցանիշ:
* Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր-բարձր բլբլացնում ռուսերենով ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց. ՙդու ի՞նչ ա, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում՚ ու ուժեղ ապտակեց դեմքիս… ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում էի. Ինչու՞ կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ: Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց. ՚Մի լացիր, աղջիկ ջան ու հիշիր ամբողջ կյանքումդ. քեզ ապտակեց Շիրազը՚…
* ԵՊՀ-ի հետաքրքիր տարիներ, քանզի երջանկահիշատակ պրոֆեսոր Լեվոն Մկրտչյանը (մեր դեկանը) իր ուսանողների հետ հանդիպման էր հրավիրում այդ տարիներին շատ ճանաչված Բուլատ Օկուջավային, Վլադիմիր Վիսոցկուն, Բելլա Ախմադուլինային… Եվ ինձ՝ 3 կուրսի ուսանողուհուս, առաջարկեց լինել իր 2 գրքերի խմբագրական կազմում… այդ գրքերի վերջում այդպես էլ գրված էր. ՙРедакторский состав – З. Арамян՚:
* Ռադիոն մտավ իմ կյանք: Երկար 16 տարիներ աշխատեցի Ռադիոյում՝ ղեկավարելով սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը:
* Հայրս ձեռքիցս բռնած ինձ բերեց Աստծո մոտ… նվիրեց առաջին Աստվածաշունչը ու ասաց. ՙԿկարդաս ամբողջ կյանքումդ անընդհատ ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ՚: Այսօր էլ եմ կարդում ու զարմանում, թե ինչքան բան նոր եմ սկսում հասկանալ:
* Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել ՙՀյուր Զառայի մոտ՚ ժամանցային ծրագիրը ու ինձ հյուրընկալում էին ճանաչված մարդիկ: Բայց շատ թեթև զրույց էր. օրինակ Սիլվա Կապուտիկյանը անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց. ՙԱրտաքինով Զառա, բայց իր ծագումով Զարուհուն՚:
* Ձայնագրվեց Վահագն Դավթյանի Ռեքվիեմը: Հայրս կատարեց երաժշտական ձևավորումը: Երբ կարդում էի պոեմը ամուր փակ ստուդիայում, աչքերս չէի բարձրացնում որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին: Ավարտեցի այդ բավականին երկար պոեմը, դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար Վ. Դավթյանը նստած տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափահարել… Այդ եվ շատ այլ ձայնագրություններ գտնվում են Ռադիոի պահոցում:
* Չունեմ ոչ քույր, ոչ եղբայր, նկատի ունեմ հարազատ: Այդ քաղցրությունն ինձ սկսեցին տալ իմ ողջ կյանքում ընկեր ընկերուհիները՝ քաղցր ու անուշ: Այդպես իմ լավ ընկերներից մեկը՝ Ռուբեն Թումանյանը, ձեռքիցս բռնած բերեց ինձ հեռուստատեսություն, ծանոթացրեց Ռոբերտ Մավիսակակյանի հետ ու ինձ երկուսով կնքեցին ՙՀամով Զառա՚ և նպաստեցին, որ իմ կիրակնօրյա ռադիոհաղորդումը անեմ հեռուստատեսությամբ:Այդպես ծնվեց այսօր արդեն 35 տարեկան “Համով զրույց ” հաղորդումը։
* Առաջին նկարահանմանս ավարտից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասաց. ՙԶառա ջան, կամերան քեզ սիրեց, դու երկար տարիներ էս լինելու եթերում՚:
* Մի մեծ խնդիր եկավ առաջ՝ եթերում մաքուր հայերեն խոսելը: Իմ ռուսական կրթությունն էլ էլ բանի պետք չէր. Ամեն ինչ արդեն հայերեն էր: Այստեղ էլի ընկերս օգնեց: Լինելով մաքրամաքուր հայերենի գիտակ, ստեղծագործող, ինքն էլ եթերի մարդ սկսեց լուրջ զբաղվել իմ հայերենով ու տալով վարժություններ, ստուգելով ամեն օր կարդացածս գրքերի պարունակությունն ու ամեն պահի սխալ արտաբերած բառերս ուղղելով ինձ դարձրեց հայերեն խոսքի վարպետ: Հակոբ Ռուբինյան ջան, անչափ շնորհակալ եմ:
* Հայրս՝ Ֆելիքս Արամյանը, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անում էր ՙՈսկե աշուն՚, հետո՝ ՙԷրեբունի-Երևան՚ տոնակատարություններն ու ես դեռ փոքր հասակից մոտիկից էի տեսնում սովետական ու սովետա-եվրոպական (Չեխոսլովակիա, Հարավսլավիա…) աստղերին ու երբեմն խուլիգանություն անում. իրենց հետ դուրս էի գալիս поклон-ի ու դա սկսեց ինձ շատ դուրս գալ:
* Սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, սակայն ես կես դասական եմ, կես՝ ջազ: Մեր տանը կար проигрыватель, ու հորս վինիլային սկավառակների հավաքածուն շշմելու էր… ես ուտում խմում էի Շոպենի նոկտյուրների կամ Բախի եռաձայն ֆուգաների ներքո, իսկ երբ տանը գործ էի անում՝ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Արմստրոնգի կամ Բերնստայնի հնչյունների ներքո: Այդպես էլ ձևավորվեց երաժշտական ճաշակս: Երբ լինելով Ամերիկայում պատահաբար լսեցի Ֆրենկ Սինատրայի երգերը, ինձ թվաց, թե մեր տան մեծ սենյակում եմ:
* Պատերազմ… Առաջինը… Ցուրտ ու մութ տարիներ… Սառած տեխնիկայով ամեն օր եթեր… Ցուրտ ստուդիայից ամենօրյա եթերներից խրոնիկ բրոնխիտ հիվանդություն…Լուրերը ստանում էինք տելետայպով, խմբագրում, թարգմանում ու կարդում ուրախ ձայնով, որպեսզի ժողովուրդը չընկճվի… Ոգեվորվի…
Շատ ուժեղ էմոցիոնալ պահ. երբ մեր զորքերի վիճակը շատ վատ էր, ռադիո եկան նախագահականից ու հրահանգեցին դուրս գալ ամբողջ աշխարհով մեկ բաց եթեր… ռուսերեն, անգլերեն ու արաբերեն ՙSOS՚ ազդակի տակ… դա առաջին ու տա Աստված վերջին անգամը լինի, որ այդ նույնը անենք: Ռուսերեն տեքստը կարդացի ես ու ինձ թվաց, որ հիմա սիրտս կպայթի՝ այնքան մեծ էր պահի լարվածությունը:
* ՙՀամով զրույցս՚ եթերում փոթորիկ արեց: Առաջին անգամ շատ դասական, խիստ ու մինչև վերջին կոճակը կոճկած եթեր մտավ վառ շիկահեր, երկար եղունգներով, թավշյա հագուստով, ժպիտը դեմքին մեկն ու սկսեց եթեր բերել և՛ քաղաքական գործիչների, և՛ արվեստագետների, գիտական ու սպորտի աշխարհի դեմքերի, կառավարություն, ԱԺ, Նախագահական… Ամեն կիրակի մեկը կամ իր կինը հյուրս էր:
* Բոլորի հետ, անգամ ում մինչ այդ չէի համակրում, հաղորդումիցս հետո դարձանք ընկերներ: Մի պահ պատկերացրեք. 35 տարի ամեն շաբաթ մի նոր ընկեր:
Իմ ամեն լուսաբացվող առավոտը սկսվում է նրանով, թե ով ինձ ինչ հարցով դիմի, որ ես իմ ընկերությանը դիմեմ ու օգնեմ: Մեծ շրջապատը թանկ է հենց նրանով, որ օգնելու հնարավորություն ունես:
* Երբ կյանքս իր հունով գնում էր մեկ էլ եղավ փոթորիկ, ցունամի, տորնադո: Իմ կյանք իր հաստատուն քայլերով մտավ  Արտաշես Գասպարյանը, ու 2002թվի դեկտեմբերի 13-ին մենք մեր միությունը ամրագրեցինք: Ե՛վ եկեղեցում, և՛ ԶԱԳՍ-ում:
* 2003 թվականի վերջը բերեց ինձ մայրական բերկրանք: Ծնվեց Էլենս…
* 2005 թվականը ամրացրեց մայրությունս, ու ծնվեց Գուրգենս:
Ի դեպ, երբ երեխան ծնվում է. մի շատ գեղեցիկ պահ կա, որ միանգամից դնում են մոր կրծքին, ու պարզ է չէ՞, թե մայրը նոր ծնված իր բալիկին ինչ քնքշանքի բառերով կընդունի: Երբ եկավ այդ պահն ու երկու բալիկներիս դրեցին կրծքիս, ես Տերունական աղոթքը բարձր ասեցի, ու երեխաներս լույս աշխարհ գալով առաջինը լսեցին Աստծո խոսքը:
* ՙՄեր բակը՚, ՙՄեր բակը 2՚, Հ2 հեռուստաընկերության մանրապատումներ, հումորային շատ ծրագրերում և դիպվածներում նկարահանվել:
Եկավ գիտակցումը, որ ինչքան էլ լուրջ լինեմ ժուռնալիստիկա դասավանդելիս, մեր սանիկների հետ որպես կնքամայր ներկայանալիս, լուրջ հանդիպումներին անգամ ինձ համար ամենահաճելին մարդկանց ծիծաղ և ժպիտ պարգևելն է: Այդպես էլ ապրում եմ ժպիտն իմ երեսին և ձեզ ժպտացնելով:
* Երեխաներիս կայացնելն ու հասկանալը, որ ամենակարևորն այն է, որ պետք է ընկերություն անես հետները: Այդպես էլ անում ենք. երեքի հետ էլ (մեծս՝ Արթուրս, ամուսնուս տղան է) լավ ընկերություն եմ անում: Աղջկաս հեպ քչփչում, տղայիս հետ զուսպ խոսում…
* Նոր դեր ստացա՝ զոքանչի: Աղջիկս նշանվեց: Փեսաս՝ Մհերս, տղայիս ընկերն է ու էլի մի հոգի իմ կյանքում, ում հետ արդեն սկսել ենք ընկերություն անել ու իրար հետ շատ հաճախ ծիծաղում ենք:
* Կորուստներ… ծնողներս, հետո ամուսնուս ծնողները, ում հարազատի պես եմ սիրել…
Կորցրեցի… շատ ընկերների կորցրեցի… սարսափելի է երբ, հեռախոսիս մեջ ջնջում եմ հերթական համարը
* Կորցրեցի առողջությունս… շատ անիմաստ ու անսպասելի երիկամս ու դրանից բխած մյուս բարդությունները կապված սրտի հետ: Բարդ ճանապարհ եմ այժմ անցնում իմ անբուժելի սրտիկիս պատճառով, բայց միևնույն է, ես իրեն սիրում եմ ու հաստատ չեմ փոխի (սրտի փոխպատվաստում, էլի): Ինչ ինձ Աստված տվել ու տալիս է, դա է իմը, իմ սիրտը, իմ խաչը…
* Այսօր տոնում եմ 55-ամյակս, վաղն արդեն պլանավորված կրկին պարտադիր պետք է պառկեմ ինձ ոտքի հանող ՙԲեստ լայֆ՚ կլինիկան ու բժիշկս՝ Խաչիկ Համբարձումյանը, վստահ եղեք կանի ամեն ինչ, որ ես ինձ ավելի լավ զգամ:
Բայց ինքս ինձ ասում եմ. Դու ունես բարի ու սիրող ամուսին, քեզ գոհացնող երեխաներ, քեզ սիրող տալեր՝ ամուսնուս հրաշք քույրիկներ – իմ քույրիկները էլի, ու իրենց երեխաները: Ունես ժպտալու համարսիրուն ատամներ, թանկ-թանկ ընկերների մեծ բանակ:
Հետաքրքիր մարդկանց հետ շփվելով ու աշխարհը տեսնելով, հարուստ հիշողություններ, ակտիվ էջ, որտեղ անկախ նրանից, թե ինչեր են կատարվում դրսում ու ինչ կոպիտ ու հայհոյանքով են խոսում կարծես բոլորը բոլորի հետ, ինձ մոտ ջան ասելով իմ ուզած կտորն են փնտրում ու միայն սրտիկներ դնում:
Իմ մեծ սրտում պահում եմ բոլորիդ, գրկում եմ ու համբուրում…
Ես եմ տոնում 55-ամյակ, բայց ձեզ բոլորիդ եմ ասում, որ ինձ հետ այսքան տարիներ քայլեցիք ու էլի հետս գալիս եք…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»,- գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԹուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինըԿանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցըԹոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանՔիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել ԱլիևիցԱմեն ամիս գրեթե 30,000 զինվոր է զnհվում պատերազմում. հենց այս պատճառով եմ ուզում օգնել Ուկրաինային և այստեղ կհանդիպեմ Զելենսկու հետ. ԹրամփՔաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը Դուք ձեր ստեղծած աշխատատեղերով ինչու՞ եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է․ Ռուբեն ՄխիթարյանՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումԱյս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից․ Նարեկ ԿարապետյանԿթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայություններըԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. ԹրամփԸնտրատեղամաս գնալու ևս մեկ մոտիվացիա․ Էդմոն Մարուքյան ԵԱՏՄ շուկա՝ առանց արդյունաբերական շարժի․ Հայաստանի տնտեսական փակուղինՇրի Լանկայում ներկայացվել է աշխարհի ամենամեծ շափյուղան՝ 3563 կարատ քաշով, որի արժեքը գնահատվում է առնվազն 300 միլիոն դոլարՔաղաքական գործչին գնահատում են գործերով, ոչ թե գեղեցիկ խոստումներով․ Ավետիք ՉալաբյանՖասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցովՍուտ ու ապատեղեկատվություն, իհարկե, Տարոն Չախոյանից. Մարիաննա Ղահրամանյան ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համարՄինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքումԻշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը. Հայկ ՄամիջանյանՄեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. ԽուդոլիԱդրբեջանի հետ սահմանազատումը ապօրինի է եղել․ Ավետիք ՔերոբյանԱրսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Վահագն Ալեքսանյան, կարո՞ղ ա մոռացել ես, որ ձեր ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարից 5-ը չեն ծառայել ու չծառայածների բանակը Նիկոլ Փաշինյանն ա գլխավորում. Արմեն ԱբովյանՏարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա ԿոստանյանԱնհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ ՊետրոսյանՍամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից. Նարեկ ԿարապետյանՁեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Կարապետյան ընտանիքի համար կրթությունը միշտ առաջնային է եղել Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը «Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել ՀայաստանումԹույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին էԻնչպես սանձել յոդը. Գիտնականները գտել են պերովսկիտային արևային մարտկոցները պաշտպանելու միջոցՎտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»