Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն են. կկայանա հանդիպում հայաստանյան հանդիսատեսի հետ
Մշակույթ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն են:
Կարագուլյանը փառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամներից է:
Կինոփառատոնի շրջանակում կկայանա Շոն Բեյքերի «Անորայից» սիրված ու հայտնի դարձած դուետի առաջին հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ:
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram