Յուրաքանչյուր ընտանիք առանձին բնակարան է ունենալու, բոլորը դրա հնարավորությունն ունենալու են. Հարությունյան
ՀասարակությունՀունվարի 1-ից Արցախում գործելու է «Յուրաքանչյուր ընտանիք՝ առանձին բնակարան» ծրագիրը: Բոլորին հասանելի է լինելու, Արցախում յուրաքանչյուր ընտանիք առանձին բնակարան ունենալու հնարավորություն է ունենալու՝ հիփոթեկով կամ սոցիալական ծրագրերով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքերով, վերոնշյալի համար պետք է բնակարանաշինություն, ինչն արդեն սկսվել է:
Արցախի նախագահը նաև ասաց, որ հունվարի մեկից ունենալու են աշխարհ ամենասիրուն ու լավ ծննդատունը: