Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում իրավապահների կողմից հեղաշրջման փորձ կանխելու մասին լուրերին։
«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram