Ավետիք Չալաբյանը և Աննա Կոստանյանը Փարիզում հանդիպել են Էմանուել Մանդոնի և ֆրանսահայ հանրային գործիչ Ժիրայր Քերքերյանի հետ
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Շարունակվող եվրոպական շրջագայության շրջանակում «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը և միավորման արտաքին կապերի հանձնախմբի անդամ Աննա Կոստանյանը Փարիզում հանդիպել են հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական հանձնախմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Մանդոնի և ֆրանսահայ հանրային գործիչ Ժիրայր Քերքերյանի հետ:
• Քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի կողմից բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը և հնարավորությունները, Ֆրանսիայի գործնական մասնակցությանը տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ամրապնդմանը և Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկխոսությունը և համապատասխան քննարկումները դարձնելու պարբերական:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram