«Լոռիի» հերթական նորեկը
Վանաձորի «Լոռիի» կազմը համալրել է կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Սարգսյանը խաղացել է նաեւ «Գանձասար-Կապանում», «Արարատում», Երեւանի «Լոկոմոտիվում»: Նա հանդես է եկել նաև Հայաստանի Մ-17, Մ-19 եւ Մ-21 հավաքականներում՝ մասնակցելով 29 հանդիպման։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել է «1+1» ձևաչափով: