Իսրայելը ընկերական «օդային ողջույն» է արել Իրանին․ Թրամփ
Միջազգային

Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա, բոլոր ռազմական ինքնաթիռները կվերադառնան, կողմերի միջև հրադադարը մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
«Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա։ Նրանց բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կվերադառնան տուն՝ Թեհրանին ընկերական «օդային ողջույն» անելով։
Ոչ ոք չի տուժի, զինադադարն ուժի մեջ է»,- ընդգծել Է ամերիկացի առաջնորդը։