Իրանը պատրաստվում է հարվածել ԱՄՆ-ի բազաների վրա․ NYT
Միջազգային
- РћРТвЂВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВРєРСвЂВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի զինվորականներն ու հետախուզությունը հայտնաբերել են՝ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները պատրաստվում են հարձակվել Իրաքում և, հնարավոր է, Սիրիայում ԱՄՆ-ի բազաների վրա՝ կապված իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետ: Այս մասին The New York Times-ին հայտնել Է ամերիկացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ առայժմ այդ խմբավորումները զսպվում են, իսկ Իրաքի իշխանությունները «գործադրում են բոլոր ջանքերը», որպեսզի նրանց հետ պահեն ամերիկյան ռազմակայանների դեմ գործողություններից:
Այս ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացում է տարածել ամբողջ աշխարհի իր քաղաքացիների համար՝ խորհուրդ տալով նրանց ավելի մեծ զգուշություն ցուցաբերել՝ «արտերկրում ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ ցույցերի» հավանականության պատճառով:
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВРєРСвЂВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram