Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «թեկուզ հենց հիմա», Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք պատրաստ ենք այն ստորագրել թեկուզ հենց հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակող կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
Հետևեք մեզ՝ այստեղ