Հայերեն
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում

Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Տնտեսություն

2025-ի հունիսի 19-ին «Դվին» հյուրանոցային համալիրի «Հարթակ հոլլ» դահլիճում կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: «ԱրարատԲանկը 2024թ․-ին ամրապնդել է իր դիրքը՝ որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն»,- անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելիս նշել է  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ  ազդեցություն և հետևանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը ԱրարատԲանկի համար շարունակական հաջողությունների տարի էր՝ ինչպես նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, այնպես էլ ձեռքբերումների տեսանկյունից: Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։ 

2024թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  419,489 մլն ՀՀ դրամ։  Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4.0%-ով կամ 15,993 մլն ՀՀ դրամով: Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին աճի տեմպը կազմել է 11.7%։ Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 85.8%: 

2024թ․-ի տարեվերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի մնացորդը կազմել է 218,114 մլն ՀՀ դրամ: 2023թ.-ի համեմատ ցուցանիշի ավելացումը կազմել է 8.8%  կամ 17,574 մլն ՀՀ դրամ: 2024թ․-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52.0%-ը, նախորդ տարվա 49.7 %-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում (մանրածախ վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 16.1%-ով, իսկ կորպորատիվ վարկերը` 0.7%-ով):

2024թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  349,659 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով  1.6%-ով կամ 5,466 մլն ՀՀ դրամով: 

Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 147,093 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 42.1%-ը և 2023թ.-ի համեմատ ավելացել են 31.5%-ով։ Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27.5%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդները՝  53.9%-ով:

2024թ.-ի վերջի դրությամբ Բանկի սեփական կապիտալը կազմել է 69,830 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 10,526 մլն ՀՀ դրամով կամ 17.7%-ով: Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է շահաբաժինների վճարում։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է 2024թ.-ի տարեկան գործունեության արդյունքում գեներացված 12,191 մլն ՀՀ դրամ զուտ շահույթով։ Կապիտալի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև արժեթղթերի վերագնահատման պահուստների փոփոխությունը։

2024թ.-ի ընդհանուր կապիտալի փոփոխության արդյունքում մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը կազմել է 37,276 ՀՀ դրամ՝ 2023թ.-ի 31,657 ՀՀ դրամ ցուցանիշի համեմատ աճելով 17.7%-ով։

2024թ․-ին Բանկի կողմից ստացված զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտները կազմել են 20,730 մլն ՀՀ դրամ՝ 2023թ․ համեմատ ավելանալով  3,897 մլն ՀՀ դրամով  կամ 23.2%-ով:

2024թ․-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 12,191 մլն ՀՀ դրամ, ավել լինելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 1,366 մլն ՀՀ դրամով  կամ 12.6%-ով։

«2024թ.-ին ԱրարատԲանկի  գործունեությունն ուղղված է եղել լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Անանյանը: 

Արդեն ավանդույթ է դառնում ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացնել նաև կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին տեսահաշվետվությունը։

2024-ին ԿՍՊ շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել