Ազատ Արշակյանը իր գոյությունը քարշ է տալիս սորոսական «պապաների» հաշվին. Կամո Վարդանյան
ՀասարակությունԿամո Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սորոսական պղծվածքների պակասը վերջերս չենք զգում այլևս, քանզի պատվերների դիմաց լավ փողեր լափելը ակտուալ է եղել ցանկացած ժամանակաշրջանում, իսկ պատվիրատուները տեղը տեղին վարձատրությունը հասցնում են : Սրանց շարքերում սորոսները մեծ ուշադրություն են դարձնում Ազատ Արշակյանին, ում վրա են բարդում ցանկացած աստիճանի առաջադրանք և նա «պատվով» դուրս է գալիս, քանի որ վաղուց բոլորին ի ցույց է դրել իր սրբապիղծ էությունը: Սրա նման անմակարդակը փորձ է անում այս կամ այն մարդկանց անունները գետնին տալու հաշվին մի երկու կոպեկ հետ քցի: Այս ոչնչությանը այս անգամ պատվիրել են խոսել Գագիկ Ծառուկյանից և նա մեծ սիրով ընդունել է պատվերը: Քանի որ ինչքան ժողովրդասեր, բարի է «թիրախը», այնքան շատ է վարձատրությունը:
Տղամարդկային արժանապատվությունը մի կողմ դնելով՝ քննադատում է մի ազգասերի, ով տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է վաստակել մարդկանց վստահությունը: Եվ արդար է արդյո՞ք, որ Ազատիկի նման սրիկան տեղ ունի մեր հասարակության մեջ և որի ձայնը հասանելի է ժողովրդին…