Կա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը

- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սովորաբար այդպիսի քննարկումները նախաձեռնվում են անվտանգության խորհրդի կողմից։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի համար չկա բլոկադայի վտանգ՝ հաշվի առնելով, որ մի կողմից իրանի սահմանով կա մատակարարումների խնդիր, մյուս կողմից, Վրաստանում հայկական բեռնատարների դեպի ՌԴ անցնելու խնդրի առաջ են։
«Այդ ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը, այս օրերի ընթացքում այդպիսի քննարկում դեռ չի եղել, և մենք, քանի որ այսօր էլ, վաղն էլ զբաղված ենք լինելու բյուջեի հաշվետվության հետ կապված հարցերով, վստահ եմ, որ առաջիկայում բնականաբար քննարկումներ կլինեն։
Այդ քննարկումների արդյունքում կամ մենք կմասնակցենք, կամ արդյունքների մասին կտեղեկանանք այնքանով, ինչքանով վերաբերվում է մեր նախարարության գործունեությանը, ինչքանով, որ ֆինանսական հարցերի հետ կապված կամ հավելյալ ֆինանսավորման հետ կապված հարցեր կքննարկվեն»,–ասաց նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram