Ինչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա Կոստանյան
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պատկերացրեք, թե ինչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում` կառավարության գործերը թողած, կարծես ինչ-որ մեկի SMM-ի պատասխանատուն է:
Այս մարդը կարծում է պարապ-սարապ պորտաբույծի պես կարող է ֆռֆռալ պետության ու քաղաքացիների հարկերի հաշվին, ոչինչ չանել, ու երաշխավորված ապրել, սրա նրա գլխին գործ սարքել, թե առաջ հայկական ժամանակով էր դա անում, հիմա արդեն հանգիստ ու առանց անուն թաքցնելու սոցցանցի սեփական պրոֆիլով է անում:
Ուզում եմ հասկանալ սրան դեռևս աջակցող մարդիկ լրիվ համերա՞շխ են էն մտքի հետ, որ իրենց սրտի վարչապետն առավոտից իրիկուն ձրիակերությամբ զբաղվի ֆեյսբուքներում, իսկ իրենք աշխատանքի տակ ճճռան, հարկ վճարեն սրտի վարչապետի ստատուսչիության համար:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram