Օդում կորոնավիրուսը հայտնաբերելու սարք է մշակել
ՏեսանյութերՌուսաստանցի գիտնականները «Բանակ-2020» ֆորումում ներկայացրել են երկրում առաջին սարքը՝ օդում վիրուսները, ներառյալ՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Զվերևի անվան Կրասնոգորսկի գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովը, փոխանցում է Լենտան:
Նրա խոսքերով, սարքն ունակ է 10-30 րոպեում վերլուծել օդի նմուշները և որոշել դրանում վիրուսների, մանրէների և թունավոր նյութերի առկայությունը: Նա նաև նշել է, որ սարքի պետական փորձարկումներն ավարտվել են հունիսին, և պատրաստվում են դրա սերտիֆիկացմանը:
Նշվում է, որ սարքը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
Ռուսաստանցի գիտնականները «Բանակ-2020» ֆորումում ներկայացրել են երկրում առաջին սարքը՝ օդում վիրուսները, ներառյալ՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Զվերևի անվան Կրասնոգորսկի գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովը, փոխանցում է Լենտան: