Մահացած 12-ամյա աղջիկը մեկ ժամով վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ
Տեսանյութեր
Մահացած 12-ամյա աղջիկը մեկ ժամով վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ
Ինդոնեզիայի 12-ամյա բնակչուհին վերակենդանացել է, երբ հարազատները հուղարկավորությանն են նախապատրաստվելիս եղել։ Այս մասին հայտնել է Daily Star-ը։ Նշվում է, որ օգոստոսի 18-ին երեխային հոսպիտալացրել են քրոնիկ դիաբետի հետ կապված բարդությունների պատճառով: Նույն օրը բժիշկներն արձանագրել են աղջկա մահը, իսկ նրա հարազատներն սկսել են նախապատրաստել հուղարկավորությանը: Ականատեսները հայտնել են, որ մարմնի լվացման ժամանակ մահացած աղջիկը բացել է աչքերը, նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, իսկ սիրտը կրկին սկսել է բաբախել: Չնայած ժամանած բժիշկների ջանքերին՝ նա, այնուամենայնիվ, մահացել է՝ «հարություն»-ից մեկ ժամ անց։ Պարբերականն ընդգծել է, որ նման բան կարող էր պատահել «Լազարոսի համախտանիշի» պատճառով։ Սրտի կաթվածից մահացած մարդկանց մոտ կարող է ինքնաբուխ կերպով վերսկսվել արյան շրջանառությունը, ինչի հետևանքով վերականգնվում են շնչառությունն ու սրտխփոցը: