Արտակարգ դեպք, տղամարդիկ քաշքշել են ՌԴ քաղաքացու, վերցրել պայուսակը, կոտրել հեռախոսը
Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուզանդ փողոցի 15 հասցեում գտնվող «Ռամադա» հյուրանոցում երեք տղամարդ քաշքշում են մի կնոջ, վերցրել են նրա պայուսակը և կտրել բջջային հեռախոսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ֆիզիկական և հոգեկան ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 38-ամյա Նորայր Ս․-ին, 33-ամյա Դավիթ Հ․-ին, 35-ամյա Ռոբերտ Հ․-ին, 30-ամյա Ռոման Խ․-ին և ոստիկանություն են հրավիրվել ՌԴ քաղաքացիներ 26-ամյա Դայանա Կ․-ն և 23-ամյա Ռեգինա Կ․-ն։