Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է .
ՀասարակությունՕգոստոսի 26-ի` ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 131-ով՝ հասնելով 43067-ի։ Առողջացել է ևս 251 մարդ, ընդհանուր՝ 36726։
Արձանագրվել է մահվան դեպք, ընդհանուր՝ 861։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 264 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 5216 քաղաքացի։ Երեկ արվել է 1696 թեստավորում, մինչև այժմ՝ 198569։