Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Հասարակություն

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։
Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գ․-ի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/05/22/156996?fbclid=IwY2xjawKbo5dleHRuA2FlbQIxMQBicmlkETFsR0I5RXprekljZ0I2bUtuAR5WwaJDPkvfgfuyAiZyNMPJ65Tf9_Eh6HXgyvnl0xMG99FUYPN2Qgm6Of7ECw_aem_7uQ3vq0Lh2ga0T6Ebdxs-w