Ով և ինչու էր դիմահարդարում անչափահաս տղային. ծնողը դիմել է ոստիկանություն
ՀասարակությունՎերջերս ֆեյսբուքում տարածվեց տեսանյութ, որում արդեն իսկ դիմահարդարված և կնոջ կերպարում իրեն դրսևորող տղամարդը դիմահարդարում է անչափահաս տղայի։ Ըստ մամուլի հրապարակման՝ երեխայի անունը Դավիթ է, որին Ինգա են անվանում։ Տեսանյութի տարածմանը զուգահեռ հասարակության շրջանում բողոքի լայն ալիք ստեղծվեց. մարդիկ հետաքրքրվում էին մի շարք հարցերով՝ ո՞վ է երեխան, ո՞վքեր են նրա ծնողները, ինչպե՞ս է նա հայտնվել այդ միջավայրում, և ո՞վ է անչափահաս տղային դիմահարդարող մյուս տղան:
Հասարակության մեծամասնությունը տեսանյութում տեղի ունեցածը որակեց որպես սրբապղծություն, մյուսներին էլ հետաքրքրեց՝ տեսանյութի տարածումից հետո պատկան մարմինները ինչ գործողություններ կիրականացնեն:
Այս և մի շարք այլ հարցեր պարզելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ոստիկանությունը հայտնել է, որ իրենց հաջողվել է բացահայտել տեսանյութի մասնակիցների ինքնությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա չեն կարող տրամադրել:
Տեղեկացանք նաև, որ տեսանյութում դիմահարդարվող անչափահաս տղայի ծնողը դիմում է ներկայացրել ոստիկանություն, որի շրջանակներում նախապատրաստվել են նյութեր և, ընթացակարգի համաձայն, ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ: