Հայերեն
Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» 

ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին

Տեսանյութեր
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգելի գործընկերներ,

Մայիսի 20-ին ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն՝

«Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա»:

ՄԻՊ-ի այս հայտարարությունում նշված չէ միջոցառման անունը, անձի անունը, լրատվամիջոցի անունը, տեղանքը, տրված չէ որևէ աղբյուր։

Սակայն որոնողական գործիքների օգնությամբ կարելի է պարզել, որ մայիսի 20-ին «մարդու իրավունքների» վերաբերյալ եղել են երկու թեմայի առնչվող հրապարակումներ`

1․ Սյունիքի մարզ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցելության մասին և
 
2․ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀԴՊ) թեմայով Հայաքվեի և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիայի հրավիրած մամուլի ասուլիս:

Երկրորդ իրադարձության, այն է՝ ասուլիսի ընթացքում ներկայացվել են բացառապես ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը ներկայացված զեկույցները, ներառյալ՝ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՄԱԿ-ին ներկայացված զեկույցին, և մասնագիտական տեսանկյունից բավականին ջանք էր պետք գործադրել այս զեկույցները շփոթելու հարցում։

Ուստի բացառման և համատեքստի կիրառման սկզբունքով եզրահանգում ենք, որ ՄԻՊ կողմից հրապարակված անհասցե հայտարարությունը վերաբերում է նշված իրադարձությանը, քանի դեռ հակառակի վերաբերյալ փաստարկված պնդում չի կատարվել, և եթե անգամ կատարվի, միևնույն է, անհասցե հրապարակումն արդեն իսկ վարկաբեկում է քաղաքացիական հասարակության աշխատանքը, քանի որ մարդու իրավունքների այլ միջոցառման բացակայության պայմաններում կապվում է միայն ու միայն մամուլի ասուլիսի հետ։

Մինչև խնդրի բովանդակությանը անդրադառնալը` ցանկանում ենք բարեկամաբար ուշադրություն հրավիրել նրա վրա, որ զանգվածային լրատվության միջոցների հետ ամեն բացօթյա շփումը չէ, որ կարող է կոչվել ակցիա: Ուստի խնդրում ենք հետագայում ավելի նրբանկատ գտնվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրապարակային քննադատություններին արձագանքելիս, քանի որ կիրառված որակումները կարող են ընկալվել որպես քողարկված անհարգալից վերաբերմունք:

Միևնույն ժամանակ, գնահատում ենք քաղաքացիական հասարակության ներկայացրած քննադատությանը ականջալուր լինելու համար:

Այնուամենայնիվ, ստիպված ենք արձանագրել, որ հաշվի առնելով, որ ողջ ասուլիսի ընթացքում խոսվել է բացառապես ՄԱԿ-ի ՀՊԴ և դրանում տեղ գտած զեկույցների մասին, և որ ԶԼՄ-երի ներկայացված տեղեկությունների սահմաններում առհասարակ չի քննարկվել ՀՀ մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի առանձին հատվածներ ներկայացված են ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում, հետևապես անհականալի է, թե ինչպես է տեղի ունեցել նման թյուրըմբռնում մասնագիտական դաշտում։ Ինչու ՄԻՊ-ը չի անդրադառնում ասուլիսի ընթացքում նշված և իր կողմից ներկայացված ՀՊԴ զեկույցին, և փոխարենը անդրադարձ է անում այլ զեկույցների, որոնց մասին ընդհանրապես խոսք չի եղել։

{Ելույթներին ամբողջությամբ ծանոթանալու պարագայում կասկած չի հարուցի այն, որ քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բացառապես այն զեկույցը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ՀՊԴ-ին, հղումը՝ https://rb.gy/f9k2tr/):
Համոզված ենք, որ ասուլիսի ընթացքում հնչած ելույթները նշված պարզաբանման լույսի ներքո վերանայելիս ակնհայտ է դառնում, որ դրանցում չկա որևէ հակասություն կամ սխալ տեղեկություն:

Հակառակը, ՄԻՊ-ի կողմից նման թյուրներկայացումը և փաստերի խեղումը կարող է տպավորություն ստեղծել հանրությանը միտումնավոր մոլորեցնելու մասին։ Իսկապես, ՀՀ ՄԻՊ նշված զեկույցում առհասարակ ոստիկանությունը հիշատակվում է շատ ընդհանրական միայն երկու դեպքում, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառման համար ոստիկանների վերապատրաստման անհրաժեշտությանը և ազատազրկված անձանց բուժզննությունը ոստիկանների ներկայությամբ անցկացնելու խնդրին։

Լիահույս ենք, որ նշված փաստարկները և պարզաբանումը կօգնեն լուծել թյուրըմբռնման կամ թյուրներկայացման խնդիրը և փարատել մեր վերը նշված մտահոգությունները:

Եվ անդրադառնալով ՄԻՊ-ի կոչին, կոչ ենք անում հարգարժան ՄԻՊ գրասենյակին «հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից», քանի որ դա կարող է դիտարկվել որպես քաղաքացիական հասարակության աշխատանքը նսեմացնելու և վարկաբեկելու միջոց։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիա

Հայաքվե պետաիրավական հանձնախումբ
 
21․05․2025թ․

Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան