Աշակերտները կարող են առանց դիմակի՞ գնալ դպրոց. դասամիջոցներ կլինեն՞. փոփոխություններ են նախատեսվում
ՀասարակությունԴպրոցներում տարրական դասարանների աշակերտների դիմակներ կրելու հետ կապված, այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դիմակներ կրելու խնդրին. «Երեխաները սկսում են դպրոց գնալ կամ 6 տարեկանը լրացած, կամ մինչև դեպկտեմբերի 31-ը 6-ը լրանալու պարագայում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի համաձայն, դիմակների կրման պահանջի արգելքը նշվում է մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այսինքն առողջապահական նման ցուցում, որ երեխաներին 6 տարեկանից սկսած չի կարելի դիմակ դնել՝ չկա»: