Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը

Քաղաքականություն
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

106-րդ տարեդարձը Մայր բուհը դիմավորում է հայագիտությանը հասցվող նոր հարվածներով և ակադեմիական ավտորիտարիզմի նոր դրսևորումներով։ ԵՊՀ գիտխորհրդի ընդունած նոր կարգի գործողության հետևանքով Համալսարանի այն պրոֆեսորները և դոցենտները, ովքեր զբաղվում են հայագիտության ոլորտի այնպիսի թեմաներով, որոնք հետաքրքիր չեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին, չեն կարող դասավանդել մեկ ամբողջական դրույքով։ Փաստորեն այն սահմանափակումները, որոնք անցած տարվանից սկսեցին կիրառվել գիտաշխատողների հանդեպ, կկիրառվեն նաև դասախոսների նկատմամբ։

Համաձայն ԵՊՀ «Պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնները համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին» կարգի՝ պրոֆեսորի պաշտոնի կարող է հավակնել այն անձը, ով վերջին հինգ տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ունի հրապարակված առնվազն 3 հոդված, իսկ դոցենտի պաշտոնի հավակնորդը պետք է ունենա 2 հոդված։

Այն, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում դասախոսների և գիտաշխատողների հրապարակումները պետք է խրախուսվեն, անվիճելի է, ոչ ոք դրա դեմ չի խոսում։ Խնդիրն այստեղ այն է, որ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայագիտության որոշ այլ բնագավառներում ստեղծագործող դասախոսները պարտավոր են գրել այնպիսի հոդվածներ, որոնք ընդունելի կլինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսների համար։ Այսինքն հայագիտության բնագավառի այն դասախոսները, ովքեր ստեղծագործում են, օրինակ՝ հայերեն բարբառների, հայ գրողների, հայոց պատմության առանձին շրջանների վերաբերյալ, ստիպված են լինելու իրենց գիտական հետաքրքրությունը մի կողմ դնել, նախ և առաջ գրել այնպիսի թեմաներով, որոնք կտպագրվեն դրսի հանդեսներում, հետո նոր միայն, բավականաչափ ժամանակ և էներգիա ունենալու դեպքում կարող են ստեղծագործել իրենց հուզող թեմաներով։

Կարգը ոչ միայն տարբերակում չի դնում բնագիտական և հումանիտար-հասարակագիտական ուղղությունների միջև, այլև միտումնավոր անտեսում է հայագիտության առանձնահատկությունները։ Միտումնավոր, քանի որ պրոբլեմի մասին ԵՊՀ ղեկավարությունը քաջատեղյակ է։

Նոր կարգը լրացուցիչ լիազորություններ է վերապահում ռեկտորին՝ ազատվելու անցանկալի դասախոսներից։ Նախ՝ բոլոր այն պրոֆեսորները և դոցենտները, ովքեր չեն համապատասխանի այս չափանիշներին, ստիպված են լինելու դասավանդել առավելագույնը կես դրույքով՝ ամեն տարի թարմացվող պայմանագրերով։ Իսկ պայմանագիր նորոգելու որոշման հարցում ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը կարմիր գծեր ունի սահմանած, որոնք տարեց տարի փոխվելու են, և եթե անցնող տարում այդ կարմիր գծերը վերաբերում էին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու հանգամանքին, ապա կարգը ուժի մեջ մտնելու պահից այդ կարմիր գծերը շատ ավելի են խստացվելու։

Երկրորդ՝ մրցույթն անցած դասախոսին աշխատանքից ազատելու մեխանիզմներ են ներդրվում։ Ռեկտորն իրավասու է դառնում ընտրված դասախոսի՝ իր պաշտոնին համապատասխանության հարցը բարձրացնել ֆակուլտետային գիտական խորհրդում, ստեղծել համապատասխան հանձնաժողով, դրանում իր հայեցողությամբ ընդգրկել արտաֆակուլտետային և արտահամալսարանական փորձագետների, հանձնաժողովի եզրակացությունից հետո էլ գիտխորհրդի փակ, գաղտնի քվեարկությամբ ազատվում է անցանկալի մարդկանցից։

Այս ֆոնին և հաշվի առնելով, որ երեկ ԵՊՀ հանդիսությունների մեծ դահլիճի բեմում Համալսարանի շրջանավարտների, դասախոսների և ուսանողների առջև ելույթներ էին ունենում այնպիսի անձինք, ինչպիսիք Պետրոս Ղազարյանն է կամ Մխիթար Հայրապետյանը, թեև դժվար է շնորհավորական խոսք ասելը, այդուհանդերձ չեմ կարող չհիշել, որ 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը։

Տոնդ շնորհավոր, իմ հարազատ կրթօջախ։

Ժողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն