Արսեն Թորոսյանը փակել է Facebook-ում իր էջը. Նախարարությունում չեն մեկնաբանում նրա հրաժարականի մասին տեղեկությունները
ՀասարակությունԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակել է Facebook-ում իր պաշտոնական էջը։
Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց՝ ինչ պատճառով է նախարարը նման որոշում կայացրել։
Հարցին՝ որքանո՞վ են արժանահավատ նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները, Ալինա Նիկողոսյանը ևս չպատասխանեց՝ նշելով, որ որևէ կերպ չի մեկնաբանում:
Aysor.am-ի հարցին, թե ե՞րբ որևէ պաշտոնական հայտարարություն կլինի այս առիթով խոսնակը պատասխանեց՝ դեռևս չեն պատրաստվում որևէ պարզաբանում տալ: