Վարչապետի խոսնակը` Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա հերքեց Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը։
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել Թորոսյանի ՝ պաշտոնից հեռանալու մասին։
Գևորգյանը նշեց, որ նման տեղեկություններ տարածելու որևէ հիմք չկա: