Արդյոք Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել
ՀասարակությունՀամացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Ավելին, դեռ երեկ հայտնի դարձավ, որ վերջինս ջնջել է նաև իր ֆեյսբուքյան էջը։ Տեղեկությունը, որ ֆեսյբուքյան էջերը փակելու պատճառը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի հետ, բայց ապարդյուն՝ մեր զանգերն անպատասխան մնացին։
Թեև պաշտոնական մեկնաբանություն չենք ստացել, սակայն պարզ է, թե որը կարող է լինել նախարարի ազատման պատճառը, այն է՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելը, ինչի մասին բազմիցս է ասվել։ Ըստ խոսակցությունների՝ Թորոսյանի աշխատանքից, մեղմ ասած, դժգոհ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ դեռևս հուլիսի սկզբին ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը երկու անգամ հարց ուղղեց նախարարին՝ հարցնելով՝ արդյոք նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար, Արսեն Թորոսյանը բացասական պատասխան տվեց՝ պատասխանելով՝ ոչ, չեմ պատրաստվում: