ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նոր հայտարարությունը
ՏեսանյութերՔննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը ։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը: «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը»,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։